Անձնական տվյալների գաղտնիության և քուքիների մասին ծանուցման քաղաքականությունը
Ներածություն
Սույն կայքը՝ www.coca-colahellenic.com գործարկվում է Կոկա-Կոլա ՀԲՔ ընկերությունների խմբի անդամներից մեկի կողմից, որի մայր հոլդինգային ընկերությունը Կոկա-Կոլա ՀԲՔ ԷյՋի-ն է (գրանցված է Շվեյցարիայում ընկերությունների գրանցման CH-170.3.037.199-9 համարի ներքո, իսկ իրավաբանական հասցեն է՝ Շվեյցարիա, 6300 Զուգ, Թուրմշտրասե 26):
Սույն քաղաքականության կամ մասնակցության ծանուցման շրջանակներում <<մեր>>, <<մեզ>>, <<մենք>> կամ <<ընկերություն>> բառերի հիշատակումները վերաբերում են Կոկա-Կոլա ՀԲՔ ԷյՋի-ին և համապատասխանաբար վերջինիս դուստր ընկերություններին:
Կոկա-Կոլա ՀԲՔ-ն պարտավորվել է պահպանել www.coca-colahellenic.com կայքի բոլոր այցելուների անձնական տվյալների գաղտնիությունը և պաշտպանել ցանկացած անձնական բնույթի տեղեկությունները, որոնք Դուք կարող եք մեզ տրամադրել:
Մենք տրամադրում ենք Անձնական տվյալների գաղտնիության և քուքիների մասին սույն ծանուցումը, որպեսզի օգնենք Ձեզ հասկանալ, թե մենք ինչ կարող անել ցանկացած անձնական բնույթի տեղեկատվության հետ, որը մենք ստանում ենք Ձեզանից: Ձեր մասին անձնական բնույթի տեղեկատվությունը մեզ տրամադրելով Դուք նշում եք, որ ընդունում եք Անձնական տվյալների գաղտնիության և քուքիների մասին ծանուցումը և համաձայնում, որ մենք կարող ենք հավաքել, օգտագործել և բացահայտել Ձեր մասին անձնական բնույթի տեղեկատվությունը սույն Անձնական տվյալների գաղտնիության և քուքիների մասին ծանուցման մեջ նկարագրված եղանակով: Եթե համաձայն չեք սույն Ծանուցման հետ, մի՛ տրամադրեք մեզ Ձեր անձնական տվյալները:
Ի՞նչ է անձնական բնույթի տեղեկատվությունը
Անձնական բնույթի տեղեկատվությունը նույնականացվող անհատի մասին այն տեղեկությունն է, որը սահմանված է կիրառելի օրենքով, օրինակ՝ անունը, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը:
Տեղեկություն, որը մենք հավաքագրում ենք Ձեր մասին
Ընդհանուր առմամբ Դուք կարող եք այցելել սույն կայքը առանց մեզ ասելու, թե ով եք Դուք կամ առանց բացահայտելու Ձեր մասին որևէ տեղեկատվություն: Մեր վեբ սերվերները հավաքագրում են IP հասցեների աղբյուրը, այլ ոչ թե այցելուների էլ. փոստի հասցեները: Բացի դա այս կայքում կան հատվածներ, որտեղ որոշակի, օրինակ՝ Ձեր խնդրած որոշակի տեղեկատվություն տրամադրելու նպատակներով, մեզ կարող է անհրաժեշտ լինել հավաքագրել Ձեր մասին անձնական բնույթի տեղեկատվություն և անհրաժեշտության դեպքում գրանցել Ձեզ մեր կայքում:
Մենք դա անում ենք կիրառելով առցանց ձևաթղթեր և ամեն անգամ, երբ դուք էլ. փոստով մեզ եք ուղարկում Ձեր տվյալները: Ձեզանից հավաքագրվող տեղեկատվությունը կարող է ներառել Ձեր անունը, հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլ. փոստի հասցեն: Դուք կարող եք համարել, որ պարտադիր չէ մեզ տրամադրել մեր պահանջած որևէ լրացուցիչ տեղեկատվություն, որը Ձեր պահանջած ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ կամ ողջամիտ չէ: Մենք կարող ենք նաև Ձեր մասին տեղեկատվություն հավաքագրել էլ. հաղորդագրություններից կամ նամակներից, որոնք Դուք ուղարկում եք մեզ:
Հավաքված տեղեկատվության օգտագործում
Այցելուների IP հասցեների աղբյուրները, որոնք մենք հավաքագրում ենք, Ձեզ անձամբ նույնականացնելու համար չեն օգտագործվում այլ փոխարենը կուտակվում են այցելուների քանակը հաշվելու, կայքում միջինում անցկացրած ժամանակի, դիտած էջերի և այլնի մասին տեղեկության համար: Մենք այդ տեղեկատվությունը օգտագործում ենք մեր կայք այցելությունների քանակը գնահատելու և կայքի պարունակությունը կատարելագործելու համար:
Երբ Ձեր համաձայնությամբ (օրինակ՝ առցանց ձևաթղթերի կիրառման կամ էլ. փոստի միջոցով ) հավաքագրվում է այլ անձնական բնույթի տեղեկատվություն, օրինակ՝ Ձեր անունը կամ էլ. Հժհասցեն, մենք սովորաբար հավաքագրման պահին Ձեզ տեղյակ ենք պահում այն մասին, թե ինչպես ենք օգտագործելու այդ անձնական բնույթի տեղեկատվությունը: Մենք կարող ենք նաև Ձեր տրամադրած կամ կայքի միջոցով մեր հավաքագրած անձնական բնույթի տեղեկատվությունը օգտագործել հետևյալ նպատակներով՝
- մեզանից Ձեր պահանջած ցանկացած ծառայության, օրինակ՝ Ներդրողների հետ հարաբերությունների մասին տեղեկության/ Ամենամյա հաշվետվությունների պատճեների տրամադրման, կորպորատիվ կայքով հեռարձակման ծառայություններին կամ էլ փոստով ծանուցումների ստացմանը բաժանորդագրվելու ծառայության տրամադրման համար,
- Ձեր հարցումներին պատասխանելու կամ Ձեր տեղեկատվությանը վերաբերող Ձեր խնդրանքներն իրականացնելու համար
- մեր ծառայությունների տրամադրման և անհատականացման համար
- բաժանորդագրության ծառայությունների գրառումների կառավարման համար
Քուքիների քաղաքականություն
Այս կայքը քուքիներ է օգտագործում Ձեզ կայքի այլ օգտվողներից տարբերակելու համար: Սա մեզ օգնում է Ձեզ համար լավ փորձ ապահովել, երբ Դուք դիտարկում եք մեր կայքը, ինչպես նաև՝ մեզ օգնում է բարելավել մեր կայքը:
Քուքին տառերի և թվերի փոքր նշոց է, որը մենք պահում ենք Ձեր բրաուզերում կամ համակարգչի կոշտ դիսկի վրա: Քուքիները պարունակում են տեղեկատվություն, որը փոխանցվում է Ձեր համակարգչի կոշտ դիսկին:
Կատարման քուքիներ
Այս քուքիները տեղեկատվություն են հավաքագրում, որը մեզ թույլ է տալիս կատարելագործել մեր կայքը:
__utma
|
հետևում են օգտվողներից յուրաքանչյուրի այցելությունների քանակին և առաջին, նախորդ և ներկայիս այցելությունների ժամանակին (ենթադրաբար մասամբ կրկնակի ստուգման համար)
|
__utmb
|
օգտագործվում են պարզելու համար, թե ինչքան ժամանակ եք մնում կայքում՝ երբ է սկսվում այցելությունը և մոտավորապես երբ է ավարտվում
|
__utmc
|
օգտագործվում են պարզելու համար, թե ինչքան ժամանակ եք մնում կայքում՝ երբ է սկսվում այցելությունը և մոտավորապես երբ է ավարտվում, սա շուտ է սպառվում
|
__utmz
|
հայտնաբերում են, թե որտեղից է եկել այցելուն (փնտրման մեխանիզմը, փնտրման գլխավոր բանալի բառը, հղումը)
|
Ինչպե՞ս կարելի է ակտիվացնել/ապաակտիվացնել քուքիները
Դուք կարող եք ընդունել կամ հրաժարվել քուքիներից՝ փոխելով Ձեր բրաուզերի կարգավորումները: Սակայն, եթե քուքիները ապաակտիվացված են, Դուք չեք կարողանա օգտվել մեր կայքի բոլոր ինտերակտիվ հնարավորություններից:
Քուքիների կառավարման մի շարք եղանակներ կան: Հետևե՛ք Ձեր բրաուզերի կամ օգնության էկրանի հրահանգներին՝ այս գործառույթների մասին ավելին իմանալու համար: Օրինակ՝ Ինտերնետ Էքսփլորերում Դուք կարող եք սեղմել Գործիքներ/Համացանցի ցանկ/Անվտանգության և Տվյալների գաղտնիության կոճակին՝ Ձեր բրաուզերը Ձեր ակնկալիքներին համապատասխանեցնելու համար: Եթե Դուք տարբեր տեղերում տարբեր համակարգիչներ եք կիրառում, պետք է հետևեք, որ յուրաքանչյուր բրաուզեր հարմարեցվի քուքիների մասով Ձեր նախընտրություններին:
Որոշ ժամանակակից բրաուզերներ այնպիսի հատկություն ունեն, որը վերլուծում է կայքի՝ անձնական տվյալների գաղտնիության քաղաքականությունները և օգտվողին թույլ տալիս կառավարել իր անձնական տվյալների գաղտնիությանը վերաբերող կարիքները: Սրանք հայտնի են որպես 'P3P' հատկանիշներ (Privacy Preferences Platform՝ Անձնական տվյալների գաղտնիության նախընտրությունների հարթակ):
Դուք կարող եք հեշտությամբ ջնջել ցանկացած քուքի, որը տեղադրվել է ձեր բրաուզերի քուքիների թղթապանակում: Օրինակ՝ եթե օգտագործում եք Microsoft Windows Explorer.
- բացե՛ք 'Windows Explorer'-ը
- սեղմե՛ք <<Փնտրել>> կոճակը գործիքներ բաժնում
- <<Թղթապանակների և նշոցների>> համար փնտրման տողում հավաքեք <<քուքի>>
- <<Փնտրման>> տողում ընտրեք <<Իմ համակարգիչը>>
- սեղմե՛ք <<Փնտրել հիմա>>, երկու անգամ սեղմեք հայտնաբերված թղթապանակների վրա
- ընտրե՛ք ցանկացած քուքի նշոց
- սեղմե՛ք Ձեր ստեղնաշարի վրայի <<Ջնջել>> կոճակը
Եթե չեք օգտվում Microsoft Windows Explorer-ից, պետք է <<Օգնություն>> գործառույթում ընտրեք <<քուքիները>>՝ ստանալու համար տեղեկություն, թե որտեղ փնտրել քուքի թղթապանակը:
Բացահայտումներ
Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկատվությունը կպահվի ՄԹ-ում սերվերի վրա և կարող է հասանելի լինել կամ տրամադրվել ՄԹ-ից դուրս աշխատող մեր աշխատակիցներին և երրորդ անձանց, բիզնես գործընկերներին, կառավարական մարմիններին և հարկադիր կատարման գործակալներին, իրավահաջորդներին, ովքեր իրավունքներ ունեն մեր բիզնեսի նկատմամբ, և այն մատակարարներին, որոնց մենք ներգրավել ենք մեր անունից տվյալների մշակման համար, որոնց մի մասը կարող է գտնվել Եվրոպական տնտեսական գոտուց դուրս, և որոնք մեզ համար հանդես են գալիս սույն քաղաքականությամբ սահմանված նպատակներով կամ Ձեր կողմից հավանություն ստացած այլ նպատակների համար:
Մեր ապրանքները և ծառայությունները տրամադրելու համար մենք, այնուամենայնիվ, հնարավոր է ստիպված լինենք Ձեր մասին անձնական բնույթի տեղեկատվությամբ կիսվել Կոկա-Կոլա Հելեննիկ խմբի ընկերությունների թվին պատկանող ընկերությունների հետ և/կամ երրորդ կողմ հանդիսացող ծառայություն տրամադրողների հետ, որոնք տվյալներ են մշակում մեր անունից: Մեզ անձնական բնույթի տեղեկատվություն տրամադրելով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը դրանցով նման ձևով կիսվելու համար:
Քանի որ Կոկա-Կոլա ՀԲՔ-ն գործում է շատ երկրներում, մենք կարող ենք ցանկանալ Ձեր մասին անձնական բնույթի տեղեկատվությունը, մասնավորապես՝ Կայքի <<Կարիերա>> բաժնի միջոցով Ձեր բեռնած տվյալները փոխանցել այլ երկրներ, այդ թվում՝ Եվրոպական տնտեսական գոտուց (ԵՏԳ) դուրս երկրներ: Սակայն, իրատեսական չափով մենք միշտ փորձում ենք ապահովել, որ Ձեր մասին անձնական բնույթի տեղեկատվությունը ապահովված լինի պաշտպանության նույն մակարդակով, ինչ որ ԵՏԳ տարածքում մնալու դեպքում այդ թվում՝ փորձելով ապահովել, որ այն պահվի անվտանգ և օգտագործվի միայն մեր հրահանգներին համապատասխան և համաձայնեցված նպատակ(ներ) ով: Նման փոխանցման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է Ինքնակենսագրականների գաղտնիության քաղաքականությունում:
Այնուհետև, խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե գրանցվում եք կայքով կորպորատիվ հեռարձակման մեր ծառայությանը, մենք կխնդրենք Ձեզ Ձեր համաձայնությունը տալ Ձեր մասին անձնական բնույթի տեղեկատվությունը փոխանցել ԱՄՆ-ում գտնվող կայքով հեռարձակման գործակալությանը, որպեսզի նրանք մեր անունից Ձեզ տրամադրեն այս ծառայությունները: Վերոնշյալ բոլոր կողմերը մշակում են տեղեկատվություն, լրացնում և առաքում պատվերներ և մեր անունից տրամադրում օժանդակման ծառայություններ: Մենք կարող ենք նաև մեր կայքի օգտագործման մասին հավաքված տեղեկատվությունը փոխանցել երրորդ անձանց, սակայն դա չի պարունակի տեղեկատվություն, որը կարող է օգտագործվել Ձեզ նույնականացնելու համար:
Մենք մեզ իրավունք ենք վերապահում բացահայտել Ձեր անձնական տվյալները ըստ օրենքի պահանջների կամ երբ գտնում ենք, որ բացահայտումը անհրաժեշտ է մեր իրավունքները պաշտպանելու և/կամ դատական վարույթներին, դատարանի հրամանին, կարգավորող մարմնի պահանջին կամ մեր դեմ հարուցված այլ իրավական գործընթացին ենթարկվելու համար:
Եթե օրենքով դա չի պահանջվում, մենք Ձեր կողմից մեզ տրամադրված որևէ տեղեկատվությամբ չենք կիսվի, այն չենք վաճառի կամ տարածի առանց Ձեր համաձայնության:
Եվ վերջապես, եթե մեր բիզնեսը համատեղ ձեռնարկություն ձևավորի կամ վաճառվի կամ միաձուլվի մեկ այլ բիզնես միավորի հետ Ձեր մասին տեղեկությունները կարող են բացահայտվել մեր նոր բիզնես գործընկերներին կամ սեփականատերերին:
16 տարեկան և 16 տարեկանից ցածր օգտվողներ
Եթե Դուք 16 տարեկան եք կամ 16 տարեկանից ցածր, խնդրում ենք նախքան մեզ Ձեր մասին որևէ անձնական բնույթի տեղեկատվություն տրամադրելը ստացեք Ձեր ծնողի կամ խնամակալի թույլտվությունը: Առանց տվյալ համաձայնության օգտվողներին չի թույլատրվում տրամադրել իրենց մասին անձնական բնույթի տեղեկություններ:
Այլ կայքեր
Մեր կայքը կարող է պարունակել հղումներ այլ կայքերի, որոնք մեր վերահսկողությունից դուրս են և չեն ենթարկվում Անձնական տվյալների գաղտնիության և քուքիների մասին սույն ծանուցմանը: Եթե Դուք մեր տրամադրած հղումներից օգտվելով մուտք եք գործում այլ կայքեր, տվյալ կայքերի շահագործողները կարող են Ձեզանից վերցնել տեղեկություններ, որոնք կարող են նրանց կողմից օգտագործվել Անձնական տվյալների գաղտնիության իրենց քաղաքականության համաձայն, որը կարող է տարբերվել մեր քաղաքականությունից: Մենք Ձեզ խորհուրդ ենք տալիս հղումով, մեջբերված կամ միջնորդավորված ցանկացած կայքեր մուտք գործելիս կարդալ դրանց անձնական տվյալների գաղտնիության և քուքիների մասին ծանուցումը:
Հավաքագրված տեղեկատվության անվտանգությունը և տվյալների պահպանումը
Մենք ֆիզիկական, էլեկտրոնային և վարչական անվտանգության խիստ միջոցներ ենք կիրառում Ձեր տեղեկատվությունը թե՛ առցանց, թե՛ ցանցից դուրս ժամանակ չարտոնված անձանց մուտքից և անօրինական մշակումից, պատահական կորստից, ոչնչացումից և վնասվելուց պաշտպանելու համար: Մենք կպահպանենք Ձեր մասին տեղեկատվությունը որոշակի ողջամիտ ժամանակահատվածի ընթացքում կամ այնքան ժամանակ, որքան պահանջվում է օրենքով:
Համացանցի հիման վրա փոխանցումներ և պատասխանատվությունից հրաժարում
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համացանցը համաշխարհային միջավայր է, անձնական տվյալների հավաքագրման և մշակման համար կայքի օգտագործումը պարտադիր կերպով ներառում է տվյալների փոխանցումը միջազգային մակարդակով: Ուստի, սույն կայքը դիտարկելու կամ մեզ հետ էլեկտրոնային եղանակով կապ հաստատելու դեպքում Դուք ընդունում և համաձայնում եք, որ մենք նման կերպ մշակենք Ձեր մասին անձնական բնույթի տեղեկատվությունը:
Չնայած նրան, որ Կոկա-Կոլա ՀԲՔ ԷյՋի-ն ողջամիտ միջոցներ է ձեռնարկում վիրուսներից և այլ վնասակար բաղադրիչներից պաշտպանելու համար, համացանցի բնույթն այնպիսին է, որ անհնար է երաշխավորել, որ Ձեր մուտքը սույն կայք կլինի անխափան կամ սխալներից զուրկ կամ որ սույն կայքը, դրա սերվերները կամ էլ. հաղորդագրություններ, որոնք կարող են ուղարկվել մեր կողմից, զուրկ կլինեն վիրուսներից կամ այլ վնասակար բաղադրիչներից:
Տվյալների հասանելիություն և թարմացում
Դուք իրավունք ունեք տեսնել այն անձնական բնույթի տեղեկատվությունը, որը մենք Ձեր մասին ունենք, Դուք նաև կարող եք մեզ խնդրել կատարել ցանկացած անհրաժեշտ փոփոխություն՝ համոզվելու համար, որ այն ճշգրիտ է և միշտ թարմացված է պահվում: Եթե ցանկանում եք դա անել, կապվե՛ք մեզ հետ օգտվելով Կապ մեզ հետ էջում առկա կոնտակտային տվյալներից: Ըստ օրենքի մենք իրավասու ենք որոշակի փոքր վարչական վճար գանձել՝ Ձեր մասին պահվող տեղեկատվության մասին մանրամասներ տրամադրելու հետ կապված մեր ծախսերը հոգալու համար:
Կապ մեզ հետ
Եթե որևէ դիտարկում, հարցում կամ խնդրանք ունեք, որը վերաբերում է մեր կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործմանը, կամ ցանկացած հարց Անձնական տվյալների գաղտնիության և քուքիների մասին սույն ծանուցման վերաբերյալ, կարող եք կապվել մեզ հետ օգտվելով Կապ մեզ հետ էջում առկա տվյալներից: Մենք ողջունում ենք Ձեր հարցերը և ցանկացած առաջարկ, որ Դուք կարող եք ունենալ Անձնական տվյալների գաղտնիության և քուքիների մասին մեր ծանուցման վերաբերյալ:
Փոփոխություններ սույն քաղաքականության մեջ
Խնդրում ենք պարբերաբար ստուգել Անձնական տվյալների գաղտնիության և քուքիների մասին սույն ծանուցումը՝ ցանկացած փոփոխությունների մասին տեղյակ լինելու համար: Չնայած մենք մեզ իրավունք ենք վերապահում փոփոխել կամ լրացնել սույն քաղաքականությունը, մենք սույն կայքի, իսկ նպատակահարմարության դեպքում՝ էլեկտրոնային ծանուցման միջոցով Ձեզ կծանուցենք ցանկացած խոշոր փոփոխության մասին փոփոխությանը հաջորդող նվազագույնը 30 օրերի ընթացքում: